ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Կնոջ «անօրգազմիան» կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ

Կնոջ «անօրգազմիան» կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ
04.04.2013 | 16:57

Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ չկան, սակայն, ինչպես բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ ՇԱՀՐԱՄԱԶՅԱՆՆ է փաստում, մասնագետներին դիմող կին այցելուների թիվը կրկնակի աճել է: «Նրանց մոտ 25 տոկոսը կանայք են, 25 տոկոսը` ամուսնական զույգեր, իսկ 50 տոկոսը` տղամարդիկ: Կանանց գրեթե հիսուն տոկոսը դիմում է օրգազմի խնդրով, որը մասնագիտական տերմինաբանությամբ «անօրգազմիա» է կոչվում: Դա կնոջ օրգազմի մշտական կամ պարբերաբար բացակայությունն է, իսկ պատճառները շատ են, օրինակ` հակասեքսուալ դաստիարակություն, ասել է թե` սեռական սխալ դաստիարակություն, որի արդյունքսւմ սխալ պատկերացում է ձևավորվում սեռական կյանքի և սեռական հարաբերությունների վերաբերյալ»,-բացատրեց սեքսապաթոլոգը: Նրա խոսքով, անօրգազմիայով տառապող կանայք ունակ չեն օրգազմ ապրել: Կանայք կարող են անգամ տարիներով չիմանալ, որ տառապում են օրգազմի բացակայությունից`սեռական հարաբերության ժամանակ զգացած հաճույքը, որը առաջանում է սիրախաղի ժամանակ, շփոթելով օրգազմի հետ: Ինչը, ըստ Շահրամազյանի, կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների, ինչպիսին է, օրինակ, նևրոզը:

«Կնոջ անօրգազմիան կարող է «շաքարային դիաբետ» հիվանդության պատճառ դառնալ: Անօրգազմիայի պատճառներից է նաև ամուսնու կոպիտ վերաբերմունքը: Բանն այն է, որ կնոջ սեքսուալությունը, ըստ բովանդակության, ավելի հոգեբանական է, իսկ տղամարդունը` ֆիզիոլոգիական: Կնոջը մինչ սեռական ակտը պետք է նախապատրաստել: Տղամարդու կողմից պահանջվում է ուշադրության մեջ ծավալ, հոգատարություն, ջերմություն, շռայլ լինել շոյանքների և փաղաքշանքների առումով և, վերջիվերջո, ժամանակի ընթացքում հասկանալ, որ կինն անկողնում նույնպես ունի սեռական ցանկություններ ու պարտականություններ, որոնք պետք է անկողնային զուգընկերը, ամուսինը անպայման հաշվի առնի, որպեսզի հետագայում այդ իրավիճակը չհանգեցնի անկողնային, իսկ հետագայում` ընտանեկան աններդաշնակության»,-նշեց բանաոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ